Jump to content

Էդիկ Արտեմի Զոհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդիկ Զոհրաբյան (այլ կիրառումներ)
Էդիկ Արտեմի Զոհրաբյան
Ծնվել էմայիսի 5, 1939(1939-05-05) կամ 1939[1]
Մահացել էհունիսի 21, 2013(2013-06-21) կամ 2013[1]
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունպատմաբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Էդիկ Արտեմի Զոհրաբյան ( 1939, մայիսի 5, Բաղաբուրջ, Կապանի շրջան - 2013, հունիսի 21, Երևան), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1988

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը (1967)։ Աշխատությունները հիմնականում նվիրված են խորհրդային իշխանության առաջին տարիներին Հայաստանի միջազգային դրության լուսաբանմանը։ «Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ.» (1979) գրքում քննարկվում է Թուրքիայի և խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, հանգամանորեն տրված են Մոսկվայի 1919-1921 թվականների ռուս-թուրքական կոնֆերանսների ընթացքը և որոշումները. 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերլուծությունը։ 1993 թվականին հիմնադրել է Միջազգային հարաբերությունների ամբիոնը և եղել է առաջին ամբիոնի վարիչը։ 1998 թվականին հիմնադրել է Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետը և եղել է առաջին դեկանը [1998-2008]: 2008թ․-2013թ․ եղել է Միջազգային Հարաբերությունների ամբիոնի վարիչ։

Աշխատությունները վերաբերում են հայ դիվանագիտության պատմության նորագույն շրջանին, հատկապես 1918-1922 թթ. հայ-թուրքական, հայ-իրանական հարաբերություններին, Շարուրի դաշտի և Նախիջևան գավառի հայաթափության և Հայաստանից անջատման հիմնահարցերին, ինչպես նաև եվրոպական որոշ երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերին։ Ունի նաև հայ-իրանական հարաբերություններին նվիրված «Սովետական Ռուսաստանը և հայ-իրանական հարաբերությունները (1920-1922 թթ.)» (1985) մենագրությունը։ Ուսումնասիրել է նաև խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական կապերը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ մինչև ԽՍՀՄ կազմավորումը[2]։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սովետական Ռուսաստանը և հայ–թուրքական հարաբերությունները (1920–1922 թթ.), Երևան, 1979, 344 էջ։
  • Սովետական Ռուսաստանը և հայ–իրանական հարաբերությունները (1920–1922 թթ.), Երևան, 1985, 336 էջ։
  • 1920 թվականի թուրք–հայկական պատերազմը և տերությունները, Երևան, 1997, 366 էջ։
  • Ազգամիջյան կռիվները Երևանի նահանգում 1918 թվականին, Երևան, 2000, 146 էջ։
  • Նախիջևանյան հիմնախնդիրը և Հայաստանի «դաշնակիցները» (1918 թ. դեկտեմբեր – 1920 թ. ապրիլ), Երևան, 2002, 266 էջ[3]։
  • Հայոց պատմության թեստային առաջադրանքների ժողովածու (Նոր շրջան), Երևան, 2009, 160 էջ։
  • Նախիջևանյան հիմնահարցը (1920 թ. մայիս - 1921 թ. հոկտեմբեր), Երևան, 2010, 428 էջ[4]։
  • «Шарур-Нахиджеван в 1918-19 гг..(История геноцида нахиджеванских армян)» մենագրությունը 2012։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. www.historyofarmenia.am
  4. www.historyofarmenia.am
  5. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։